«Առողջ կայնուգ իմ»․ ինչպե՞ս է սիզավետցի 75-ամյա Հենրիկ պապը ղեկավարում իր մեծ տնտեսությունը
Հենրիկ Պողոսյանն Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրից է։ Երբեք գյուղից չի հեռացել և չի էլ պատկերացնում իր կյանքը որևէ այլ վայրում։ 75-ամյա Հենրիկ պապը ղեկավարում է իր մեծ տնտեսությունը, զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, հասցնում է նաև իր խանութի գործերն անել։
Առավոտ կանուխ արդեն ոտքի վրա է․ արթնանում է ժ․5։00-ին, աշխատում է մինչև ուշ գիշեր։ Ասում է՝ երբեք բժշկի չի դիմել, դեղորայք չի օգտագործել, սննդակարգի մեջ միայն թոնրի հացն ու մաքուր մսամթերքն է, արդար յուղն ու տնական մածունը։
Դժվարությունները շատ են․ հյուսիսային այս շրջանում, ինչպես Հենրիկ պապն է նշում, 7 ամիս ձմեռային եղանակ է, գյուղում ոռոգման ջուր չկա, դիզվառելիքը շատ թանկ է, սակայն ընտանիքով օրնիբուն աշխատում են, ստեղծում բոլոր այն բարիքները, որոնք անհրաժեշտ են իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
