Նախնական տվյալներով՝ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին. ՆԳ նախարարը՝ կորած երեխայի մահվան մասին | Region

Նախնական տվյալներով՝ երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին. ՆԳ նախարարը՝ կորած երեխայի մահվան մասին

Նոյեմբեր 03,2025 12:52

Երբ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով, անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ նաև դիտարկվի հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած: Բոլոր վարկածները, վստահեցնում եմ, քննարկվել են:

Այս պահի դրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով՝ սպանություն:

Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։

Նշանակվել էին փորձաքննություններ։

Նորություններ