Մեկ ամսով կալանավորվել է Ամենայն հայոց Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը
Նոյեմբեր 03,2025 17:39
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Նշենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։
