Կալանավորվել է 3-ամյա երեխայի հայրը՝ առերևույթ սպանություն կատարելու համար
Նոյեմբեր 03,2025 20:40
3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27–ից որպես անհետ կորած որոնվում էր 3–ամյա Տիգրանը։ Նրա մարմինը երեկ հայտնաբերվել է հարեւան գյուղում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին:
