Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Նոյեմբեր 04,2025 18:32
Ալբանիայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում այսօր մրցահարթակ դուրս եկավ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ներկայացուցիչ, 110 կգ քաշային կարգի ծանրորդ Գարիկ Կարապետյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Գյումրեցի մարզիկը երկամարտի 397 կգ (182 կգ+215 կգ) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Գարիկը «փոքր» ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև առանձին վարժաձևերում։
Գարիկ Կարապետյանի անձնական մարզիչը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանն է։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
