Սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն | Region

Սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն

Նոյեմբեր 04,2025 22:01

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին  հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։

Հիշեցնենք՝ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է երեխայի հայրը: Նա կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

 

Նորություններ