«Չեմ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի»․ Միրզոյան | Region

«Չեմ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի»․ Միրզոյան

Նոյեմբեր 05,2025 12:37

«Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումն այսպիսին է՝ ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա։ Չեմ կարծում, որ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոյչա։ Բայց միևնույն է՝ ամենակառուցողական ձևակերպումը չէ և իսկապես չէինք ասի, որ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ»։

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին, թե Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, որքանո՞վ է դա տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ։

«Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետեւ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա»,-նշեց Միրզոյանը։

Նորություններ