Փոքրաթիվ բնակչությամբ գյուղի մեծ խնդիրները․ Սուսեր գյուղի երկարամյա մանկավարժի պատմությունը
Նոյեմբեր 05,2025 20:45
Թալին խոշորացված համայնքի Սուսեր գյուղի ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է։ Բնակիչների խոսքով՝ հենց դրանով է պայմանավորված, որ գյուղը չի զարգանում։
Սուսերի 51 տարվա մանկավարժ Տարոնիկ Հակոբյանը պատմում է, որ 2000-ականներին 2 անգամ վերանորոգելուց հետո այդպես էլ չհաջողվեց իշխանություններին գործարկել պոմպակայաններն ու գյուղին ոռոգման ջուր հասցնել, համակարգը դարձյալ թալանվեց և գյուղը մնաց անջուր։
Վաստակաշատ մանկավարժի խոսքով՝ գյուղի բնակիչների 95 տոկոսն իր աշակերտներն են եղել։ Նրա ամբողջ կենսագրությունը Սուսեր գյուղի հետ է կապված։ Հիմա էլ, անհրաժեշտության դեպքում, իր խորհուրդներն է տալիս բնակավայրի վարչական ղեկավարին, կիսվում աշխատանքային փորձով։
Մանրամասները՝ տեսանյութում։
