Իրանը վստահում է Հայաստանին, բայց չի վստահում ԱՄՆ-ին. փորձագետը՝ «Թրամփի ուղու» մասին | Region

Իրանը վստահում է Հայաստանին, բայց չի վստահում ԱՄՆ-ին. փորձագետը՝ «Թրամփի ուղու» մասին

Նոյեմբեր 06,2025 12:10

«Իրանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը, բայց աշխարհաքաղաքական վիճակը լարված է և որևէ  բան հստակ կանխատեսել հնարավոր չէ»,- Regions TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանցի փորձագետ Փույա Հոսեինին՝ անդրադառնալով Երևանի պնդումներին՝ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղությունն այլևս իրողություն է:

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու վաշինգտոնյան պայմանավորվածություններին ու «Թրամփի ուղուն», իրանցի փորձագետի խոսքով հայ գործընկերները փորձել են Թեհրանին բացատրել, որ տեղի ունեցողը որևէ կերպ չի կարող առնչվել Իրանի շահերին, այդուհանդերձ, մտահոգություններն այս առումով պահպանվում են:

«Իրանը վստահում է Հայաստանին, բայց չի վստահում ԱՄՆ-ին և այլ ուժերին. մենք տեսել ենք, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքում հարձակում եղավ Իրանի վրա, այսինքն, որևէ կերպ Թեհրանը չի կարող վստահել Վաշինգտոնին»,-նշեց փորձագետը:

Ըստ Հոսեինիի՝ Վաշինգտոնի նպատակներն այս տարածաշրջանում չեն սահմանափակվում միայն տնտեսական շահով, գալիս են, որ հաստատվեն երկարաժամկետ պլաններով:

 

Նորություններ