Մեղրիի արևի ուժն ու մեղրեցու աշխատասիրությունը․ այգիներ, որոնք բերք են տալիս անգամ ջրի պակասի պայմաններում
Սյունիքի մարզի Մեղրի բազմաբնակավայր համայնքը կազմավորվել է 2016 թ․-ի սեպտեմբերին, բնակչության թիվը մոտ 12․000 է։
Համայնքի մի շարք բնակավայրերի առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրը խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերանորոգումն ու կառուցումն է։ Մի շարք գյուղերում տասնամյակներ շարունակ նույն խնդրանքներն ու պահանջներն են՝ նոր պոմպեր, խողովակներ և քյահրիզների վերանորոգում։ Բայց ժամանակ առ ժամանակ խնդրին միայն մասնակի լուծում է տրվել։
Ինչպես Regions TV-ի հետ զրույցում վստահեցրեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ոռոգման ջրի խողովակների անցկացման նոր ծրագիր է իրականացվում, որը կարող է բավարարել Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր և մի քանի այլ գյուղերի բնակիչների կարիքները։
Այստեղ մեծ հույսեր են կապում Հյուսիս-Հարավ նախագծի՝ Քաջարան-Մեղրի հատվածի շինարարության հետ․ անհամբերությամբ սպասում են ավարտին։ Նոր ճանապարհը սոցիալ-տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակություն ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
