Սահմանին՝ առանց ջրի, բայց ոչ առանց հույսի․ գյուղ, որտեղից չեն արտագաղթում
Նոյեմբեր 10,2025 17:00
Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրը գտնվում է Արաքսի գետի ձախ ափին, ունի 255 մշտական բնակիչ, 75 տնտեսություն։
Շվանիձորը սահմանապահ գյուղ է, ունի դարավոր պատմություն, հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը, Սուրբ Աստվածածնին նվիրված եռանավ բազիլիկ եկեղեցին, մոտակայքում են գտնվում հին գյուղատեղիները։
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն է: Ինչպես Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանը, իրենց գյուղի ոչ մի բնակիչ արտագնա աշխատանքի չի մեկնում։
Շվանիձորցիների համար թիվ մեկ խնդիրը ջրի սակավությունն է։ Այստեղ այդ թեման միշտ արդիական է․ վիճակը վատթարանում է հատկապես ամռան և աշնան ամիսներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
