Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69. 866 մարդ | Region

Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69. 866 մարդ

Նոյեմբեր 12,2025 12:31

Նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ արդեն հասանելի են վերջնական ընտրացուցակները․ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 69,866։ Նման տվյալներ է հրապարակել  ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ այդ թիվը 70022 էր։

Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 18 տարին լրացած լինելը, ինչպես նաև առկա է հաշվառման սահմանաչափ՝ կախված իրավական կարգավիճակից։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին։ Այս ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Նորություններ