Սիս-Սիփանիկ ճանապարհին մեքենան բախվել է մարդատար գնացքին | Region

Սիս-Սիփանիկ ճանապարհին մեքենան բախվել է մարդատար գնացքին

Նոյեմբեր 27,2025 14:44

Նոյեմբերի 27-ին, ժամը 10։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղում ավտոմեքենան բախվել է գնացքին։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին՝ Սիս գյուղի վերջնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան մարդատար գնացքին, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է երկաթգծին հարակից փոսի մեջ․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Նորություններ