Հռոմի Պապ Լևոն XIV-ը և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ը միասին աղոթել են Իզնիկում
Նոյեմբեր 29,2025 21:59
Հռոմի Պապ Լևոն XIV-ը և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս I-ը միասին աղոթել են Իզնիկում քրիստոնեական այլ դավանանքների առաջնորդների հետ:
Ժամերգության ավարտին քրիստոնեական եկեղեցիների և համայնքների ղեկավարները միասնաբար արտասանել են Նիկեա-Կոստանդնուպոլսի Հավատո Հանգանակը՝ 325թ. Նիկիայի առաջին տիեզերական ժողովում ընդունված դավանանքի քրիստոնեական բանաձևը, որին մասնակցում էին նաև Հայ եկեղեցու ներկայացուցիչները, և որտեղ ամրագրվեց Որդի Աստծո միաբանության վարդապետությունը Հայր Աստծուն:
Դա տեղի է ունեցել 1700 տարի անց հենց այն վայրում, որտեղ առաջին անգամ հռչակվեց Հավատո Հանգանակը՝ Սուրբ Նեոֆիտոսի բազիլիկում։
Իզնիկը գտնվում է Թուրքիայում՝ պատմական Նիկիայի տեղում:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
