Գյումրի․ Փաշինյանը Յոթ Վերքում է, Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում | Region

Գյումրի․ Փաշինյանը Յոթ Վերքում է, Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում

Դեկտեմբեր 07,2025 12:30

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցում է Արմավիրի թեմի քահանա Մկրտիչ Մուշադյանը։ Շիրակի թեմի հոգևորականներն ավելի վաղ հայտարարել էին, որ իրենցից որևէ մեկը չի մատուցի պատարագ, որտեղ զեղչվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը:

Այս պահին Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։

Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանի հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Նշենք, որ այսօր առավոտից  ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու հարևանությամբ։

Օրեր առաջ երբ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցելու է պատարագի, իսկ քանի որ քահանաները հրաժարվել են զեղչել վեհափառի անունը, երեկ երեկոյան Յոթ Վերքը թղթի վրա գրված քահանաների ստորագրություններով այսպես ասած՝ կնիքվել ու փակվել էր։ Այսօր առավոտյան եկեղեցին բացել են ոստիկանները։

Մի խումբ քաղաքացիների թույլ չեն տվել մտնել եկեղեցի, ինչը դժգոհություն առաջացրեց քաղաքացիների շրջանում։

Նորություններ