Խուզարկություններ` Արցախի ներկայացուցչությունում լսումներից մեկ օր անց. Աբրահամյան
Դեկտեմբեր 11,2025 13:42
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում:
Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ներկայացուցչությունում Արցախի Սահմանադրության օրվան նվիրված լսումների ժամանակ արցախցիները վերահաստատեցին` ԼՂ հավաքական վերադարձի իրենց իրավունքից չեն պատրաստվում հրաժարվել:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
