Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
Դեկտեմբեր 13,2025 11:34
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի չորրորդ լիագումար նիստի ընթացքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ՝ 2026 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
«Կազմակերպչական կոմիտեն մշակում է Խաղաղաշինության հանձնաժողովի ընթացակարգի կանոնները և աշխատանքային մեթոդները, հաստատում է Հանձնաժողովի օրակարգը, գումարում է հանդիպումներ՝ իր լիազորությունների իրագործման և համապատասխան կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով։
Հայաստանը պատրաստակամ է իր ակտիվ ներդրումն ունենալ Կոմիտեի կողմից ներառական և կայուն խաղաղության առաջմղմանը նպաստելու հարցում»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
