Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը, Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը | Region

Մանկական Եվրատեսիլում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը, Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Դեկտեմբեր 13,2025 22:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ «Այս աշխարհը» երգով:

Հայաստանի պատվիրակ 12-ամյա Ալբերտը «Քաջ սիրտ» (Brave Heart) երգով գրավել է 4-րդ հորիզոնականը։

Ուկրաինան գրավեց 2-րդ տեղը, իսկ Վրաստանը՝ 3-րդ։ Ադրբեջանի ազգային ժյուրին 3 միավոր տվեց Հայաստանը ներկայացնող Ալբերտին, իսկ Հայաստանի ազգային ժյուրին Ադրբեջանի պատվիրակ Yağmur-ին որևէ միավոր չտվեց:

«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Ալբերտի Brave Heart երգի տեսահոլովակը գերազանցել է մեկ միլիոն դիտումը` դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված հոլովակը:

Նորություններ