Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ի նախկին գլխավոր մաքսային տեսուչից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ | Region

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ի նախկին գլխավոր մաքսային տեսուչից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Դեկտեմբեր 17,2025 11:32
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում է դատախազությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 3 անշարժ գույք.
  • 1 գույքի գնման իրավունք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար.
  • 1 փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 1 միլիոն 759 հազար դրամ.
  • 945 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
  • 22 միլիոն 661 հազար դրամ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Նորություններ