Մայր Աթոռում միասնական ժամերգություն է. Ոստիկանական մեծաթիվ ուժեր բերվեցին Մայր Աթոռի տարածք
Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին:
Ոստիկանական մեծաթիվ ուժեր բերվեցին Մայր Աթոռի տարածք, չորսկողմը ուժայիններ են:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռում նույն ժամին քաղաքացիներին ժամերգության է հրավիրել Արագածոտնի թեմը, իսկ վարչապետի հետ հանդիպած տասը եպիսկոպոսները քաղաքացինեին հրավիրել են հանդիպման՝ վեհափառի հրաժարականի պահանջով։
Տարբեր քաղաքական գործիչներ և ուժեր արդեն հայտարարել են, որ նշված ժամին կլինեն Մայր Աթոռում՝ ի աջակցություն կաթողիկոսի։ Արդեն կան կանխատեսւոմներ, որ հնարավոր է իրավիճակը սրվի կաթողիկոսի աջակիցների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև։
Վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ բացառում է, որ Մայր Աթոռում բախումներ լինեն, քանի որ իրավապահները տեղում հնարավորություն ունեն դրանք կանխելու։













Նորություններ
