Մեկնարկել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը․ՀՖՖ | Region

Մեկնարկել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը․ՀՖՖ

Դեկտեմբեր 19,2025 13:09

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունը:

Այս տարի քվեարկության և թեկնածուների ընտրության կարգում տեղի է ունեցել փոփոխություն։ Քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեն միայն մեկին․ ամենաշատ ձայներ ստացած խաղացողն ու մարզիչը կստանան մրցանակները։

Մանրամասներին ծանոթացեք կցված ֆայլերում։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա» (Երևան)

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» (Երևան)

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Վարազդատ Հարոյան – Առանց ակումբ

Սերգեյ Մուրադյան – «Նոա» (Երևան)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)

Հենրիխ Մխիթարյան – «Ինտեր» (Իտալիա)

Լուկաս Սելարայան – «Բելգրանո» (Արգենտինա)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ» (Երևան) / «Վան» (Չարենցավան)

Հենրի Ավագյան – «Փյունիկ» (Երևան)

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ» (Երևան) / «Վան» (Չարենցավան)

Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան)

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա» (Երևան)

Նարեկ Աղասարյան – «Ուրարտու» (Երևան)

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդներն են`

Եղիշե Մելիքյան – Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»

Վահե Գևորգյան- «Ալաշկերտ» / «Վան»

Ռոբերտ Արզումանյան – «Ուրարտու»

Վարդան Մինասյան – Առանց ակումբ

Արտակ Օսեյան – «Փյունիկ»

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ձեր տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն՝ կցելով լրագրողական բեյջը:

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը` ժամը 18։00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր:

Նորություններ