Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը | Region

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբեր 20,2025 15:11

Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում են Կրեմլից։

Նախատեսվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ին վերաբերող արդիական հարցեր, կուրվագծվեն ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղենիշները, ինչպես նաև կհաստատվեն մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ։ Մասնավորապես, նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում։

Բացի այդ, Պուտինի  նախաձեռնությամբ, դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։

Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ։

Նորություններ