«Փառք Տիրոջը, հիմա բավականին լավ եմ, 2 ստենտ է տեղադրվել, էլի է տեղադրվելու». Տեր Վրթանես
«Փառք Տիրոջը, հիմա առողջական վիճակս բավականին լավ է, 2 ստենտ է տեղադրվել, 2-3 հատ էլ պետք է տեղադրվի։ Դժվարն անցյալում է, այժմ կազդուրվում եմ»։
Այս մասին Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ մանրամասներ հայտնելով իր առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ քահանան ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել հինգշաբթի երեկոյան Մայր Աթոռի մոտ տեղի ունեցած իրադարձությունների պահին, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր։
Պատմում է՝ այդ օրը սաստիկ զայրացել էր եկեղեցու դեմ հավաքված ամբոխի պահվածքից. «Ագրեսիվ խումբը, որ ճեղքեց ոստիկանական պատը, սթափ չէր, հայհոյում էին, փորձում մտնել տաճար, հարվածում էին դռանը»,-նշեց քահանան։ Ասում է՝ նրանք ներսից ուժեղ դիմադրության հանդիպեցին ու նահանջեցին։
