ԱՄՆ դեսպան Քվինն ավարտում է իր աշխատանքը Հայաստանում
Դեկտեմբեր 23,2025 12:18
Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Քվինի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։
«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում»,-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
