Ինչպե՞ս է մեդիագրագիտությունը պատնեշում ապատեղեկատվության հոսքը․ հատուկ տեսանյութ | Region

Ինչպե՞ս է մեդիագրագիտությունը պատնեշում ապատեղեկատվության հոսքը․ հատուկ տեսանյութ

Դեկտեմբեր 25,2025 19:00

Լուսանկարը՝ ԱԲ

Շիրակի մարզի Ախուրյան, Աշոցք, Անի, Արթիկ համայնքներում և մարզկենտրոն Գյումրիում իրականացրած նկարահանումներից հետո Regions TV-ն պատրաստել է հատուկ տեսանյութ՝ ամփոփելով բնակիչների և մեդիափորձագետների կարծիքները կեղծ տեղեկատվության արագ տարածման, դրա հետևանքների և մեդիագրագիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ։

Հարցման մասնակիցները հայտնել են, թե ինչպես են տարբերակում իրական և կեղծ էջերը, կարծիքներ են հայտնել ֆեյքերի տարածման, այդ միտումը կանխելու անհրաժեշտության մասին, նաև կեղծ լուրերի օրինակներ են ներկայացրել։

Փորձագետները և համայնքների բնակիչները խոսել են կեղծ տեղեկատվության տարածման վտանգների մասին և կարևորել են մեդիագրագիտության զարգացումը։ Վերջիններս ընդգծել են, որ պատրաստ են մասնակցել այդ թեմայով կազմակերպված սեմինար-քննարկումների։

Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։

 

Նորություններ