Ճամբարակի փլուզված շենքի բնակիչները սպասում են․ ո՞ր տարբերակով կլուծվի նրանց բնակարանային խնդիրը | Region

Ճամբարակի փլուզված շենքի բնակիչները սպասում են․ ո՞ր տարբերակով կլուծվի նրանց բնակարանային խնդիրը

Դեկտեմբեր 28,2025 18:00

Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի փլուզման հետևանքով անօթևան մնացած բնակիչներն ապրում են տարբեր վայրերում վարձակալած տներում։

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը Regions TV-ի հետ զրույցում հայտնեց, որ փլուզված շենքի բնակիչների ժամանակավոր բնակապահովման հարցն անմիջապես կարգավորվել է։

Այժմ տուժած բնակիչները սպասում են կառավարության որոշմանը, թե ինչ տարբերակով կլուծվի տուժածներին նոր բնակարան հատկացնելու հարցը։ Մեկ բան հաստատ է․ պայթյունից վթարային դարձած շենքն ամբողջությամբ կապամոնտաժվի։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել  հունիսի 11-ին՝ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել էին 3 հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել էին նաև մուտքին կից բնակարանները, զոհվել էր 6 մարդ։

Փլուզված շենքից մի քան մետր հեռավորության վրա գտնվող   բնակելի կառույցը ևս տուժել է, բնակիչները զգալի նյութական վնաս են կրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ