Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային | Region

Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային

Դեկտեմբեր 27,2025 15:25

Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում։

«Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց։ Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։ Թենիսիստուհին պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսերը», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Նա 2024 թվականի օգոստոսին ՀՀ քաղաքացիություն է ստացել։

Էլինա Ավանեսյանը կանանց թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականում է:

Նորություններ