2025թ․-ի արդյունքներն ու սպասելիքները 2026-ից․ ոլորտային մասնագետների դիտարկումները
Կրթության, առողջապահության և մարզական ոլորտների մասնագետները Regions TV-ի հետ զրույցում կիսվել են 2025թ․-ին ունեցած հաջողությունների, խնդիրների և սպասելիքների մասին մտքերով։ Կրթական ոլորտում, մանկավարժ Արփինե Սարգսյանի խոսքով, անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և ուսուցիչները պետք է հասցնեն դրանց հետևել, քանի որ փոխվում է ուսուցման մեթոդիկան ու մոտեցումը։
ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանը հպարտությամբ խոսեց իր սաների գրանցած հաջողությունների մասին։ Վաստակաշատ մարզչի խոսքով՝ պատանի ծանրորդներն այս տարի գրանցել են գերազանց արդյունքներ և ընդգրկվել են հավաքական թիմերի կազմում։
Իսկ մանկաբույժ Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ տարին եղել է խիստ ծանրաբեռնված, ունեցել են բազմաթիվ հիվանդներ բարդ դեպքերով, բարեբախտաբար, լավ վերջաբաններով։
Մանրամասները՝ տեսանյութում։
