Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան
Դեկտեմբեր 28,2025 16:11
2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ԶՈՒ ԳՇ պետը տեղում դիտարկել է զորակոչին ներգրավված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների պատրաստությունը, տեխնիկական միջոցների առկայությունն ու սարքինությունը, ստուգել թիկունքային և բժշկական ապահովման, ներքին հսկողության պատրաստության վիճակն ու նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքը:
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
