Որքանո՞վ է Դիլիջանը հարմար բնակիչների և զբոսաշրջիկների համար
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի բնակչության թիվը 28․700 է, միայն քաղաքինը՝ 18․000։
Ինչպես հանրապետության շատ այլ համայնքներում, այստեղ էլ զբաղվածության խնդիր կա, թեպետ այնքան էլ սուր արտահայտված չէ։ Ինչպես Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, անհատ ձեռներեցների և կազմակերպությունների կողմից առաջարկներ են ներկայացվում, ազատ հաստիքներ ունեն, և հատկապես շինարարների պահանջարկ կա։
Դիլիջանը նաև թանկ քաղաք է համարվում․ գնահատման համար հաշվի են առնվում ապրելու ծախսերը, տան վարձակալությունը, ռեստորանների գները և այլն։
Այնուամենայնիվ, Դիլիջանը Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որտեղ տարվա բոլոր եղանակներին կարելի է հանդիպել հայաստանցի և օտարազգի զբոսաշրջիկների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններ
