Հայտնի են հայ շախմատիստները վերջնական դիրքները կայծակնային շախմատի առաջնությանը | Region

Հայտնի են հայ շախմատիստները վերջնական դիրքները կայծակնային շախմատի առաջնությանը

Դեկտեմբեր 31,2025 13:42

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը: Հիշեցնենք, որ նա լավագույնն էր նաև արագ շախմատի առաջնությունում։

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 12 միավոր և կիսեց 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը:

Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Բիբիսարա Ասաուբաևան:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Նշենք, որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում էր Դոհայում դեկտեմբերի 25-30-ը:

Նորություններ