Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից. Վենեսուելայի ԱԳՆ | Region

Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից. Վենեսուելայի ԱԳՆ

Հունվար 03,2026 12:41

Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ հայտարարել է Վենեսուելայի Հանրապետության արտգործնախարարությունը:

«Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի։ Ավելի քան երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ ինքնիշխանության և սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ «բնակչության իրավունքների պաշտպանության, հանրապետության ինստիտուտների լիարժեք գործունեության և զինված պայքարի անհապաղ անցման համար»:

Վենեսուելային հարվածների ֆոնին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել ՄԱԿ-ի և Ամերիկյան պետությունների կազմակերպության շտապ նիստեր անցկացնել: Նրա խոսքով՝ Վենեսուելային հրթիռային հարվածները լուրջ ազդակ են ամբողջ աշխարհի համար:

Նորություններ