Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք. Սուրենյանը մանրամասներ է հայտնել | Region

Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Հունվար 03,2026 13:28

Անցած գիշեր բավականին սառն է եղել: Հայհիդրոմետի դիտարկումների համաձայն՝ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով մինչև 37 աստիճան ցրտի: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Լոռիում և լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը հիմնականում տատանվել է 22-28 աստիճան ցրտի սահմաններում: Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Մերձավանի հատվածում՝ հասնելով մինչև 18 աստիճան ցրտի:

Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 3-ից 4 աստիճանով և մինչև հունվարի 7-ը կմնա անփոփոխ:

Օդի ջերմաստիճանի բարձրացում սպասենք հունվարի 8-ից սկսած»,- տեղեկացրել է Սուրենյանը:

Նորություններ