Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 չվերթ է հետաձգվել
Հունվար 04,2026 20:19
«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 100 չվերթ և չեղարկվել առնվազն 3-ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հունվարի 4-ի երեկոյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։
Մոսկվայի ժամանակով ժամը 18:10-ի (Երևանի ժամանակով ժամը 19:10-ի) դրությամբ «Ժուկովսկիում» սահմանափակումները հանվել են, իսկ «Վնուկովոն» ու «Դոմոդեդովոն» ընդունում և իրականացնում են չվերթեր՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով։
Ուշացումների մեծ մասը չի գերազանցում երկու ժամը։ Ուշացած չվերթերի կեսից ավելին բաժին է ընկնում «Վնուկովո» օդանավակայանին, «Ժուկովսկիում» հետաձգվել է ընդամենը երեք չվերթ՝ և՛ ժամանող, և՛ մեկնող:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ալիքում մի քանի հաղորդագրություն էր հրապարակել դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռչող ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին:
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
