Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Հունվար 05,2026 16:44
Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Երևանում hունվարի 5-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում հունվարի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով։
