Թթուջուր․ զբոսաշրջային ներուժը կարո՞ղ է հակազդել ներքին միգրացիային
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրը, որի անվանումը կապված է տեղի հայտնի հանքային աղբյուրի հետ, գտնվում է Գետիկ գետի աջ ափին։
Ինչպես Regions TV-ի հետ զրույցում նշեց Թթուջուր բնակավայրի վարչական ղեկավար Հայկ Ստեփանյանը, գյուղում գրանցված է 1036 մարդ, իսկ մշտական բնակվողների թիվն այսօր շուրջ 700 է։
Ինչպես մարզի շատ այլ բնակավայրերում, այստեղ ևս հիմնական խնդիրը ներքին միգրացիան է․ երիտասարդներն անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, շատերը տեղափոխվում են խոշոր քաղաքներ, ոմանք ընտրել են պայմանագրային զինծառայությունը։
Թթուջուր բնակավայրում նախորդ տարիներին տարբեր ծրագրերով վերանորոգման, բարեկարգման որոշ աշխատանքներ տարվել են, իսկ ընթացիկ տարում նախատեսված են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, լուսավորության ցանցի բարելավման և Մշակույթի տան տեղում նոր համալիրի կառուցման աշխատանքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
