Վենեսուելան զորահավաք է հայտարարվել
Հունվար 05,2026 21:40
ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտնել են երկրի զինված ուժերի զորահավաքի մասին, նշելով, որ ռազմական դրություն է մտցվում նավթարդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ, ասված է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում։
«Հրամայվում է անհապաղ զորահավաք ամբողջ երկրում և ազգային ուժի կիրառում՝ արտաքին ագրեսիան հետ մղելու համար… Պետական ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության և այլ կարևոր պետական ոլորտների ռազմականացում։ Նման ձեռնարկությունների անձնակազմը ժամանակավորապես կլինի ռազմական դրության մեջ»,- նշված է փաստաթղթում, հաղորդում է РИА Новости-ն։
Հրամանագրում կարգադրվում է նաև ուժեղացնել պարեկային ծառայությունները և անվտանգությունը երկրի ցամաքային, օդային և ծովային սահմաններում։
