Մեծածավալ անտառային հրդեհները Հայաստանում․ որտե՞ղ էին օջախները և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ
Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ տարբեր մարզերի անտառներում ու հանդամասերում մեծածավալ հրդեհներ էին բռնկվել։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում էր՝ 3 օջախով, այնուհետ հրդեհներ բռնկվեցին Սեմյոնովկա գյուղի մոտակայքում և Դիլիջանի անտառային հատվածներում:
Հրդեհի առանձին օջախներ կային Իջևան և Բերդ համայնքների անտառներում, նաև լոկալ հրդեհներ էին բռնկվել Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերում: Հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար օպերատիվ շտաբ էր ձևավորվել։
Մինչ օրս հրդեհների առաջացման պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա․ կան միայն հորդորներ՝ չոր խոտերն ու տերևները չայրել, հրդեհավտանգ իրավիճակներ չառաջացնել:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից էլ հայտնում են՝ հնարավոր հրդեհները կանխելու ուղղությամբ իրականացվել են սեմինար պարապմունքներ, իրազեկման աշխատանքներ, բաժանվել և փակցվել են հուշաթերթեր, իրականացվել են հերթապահություններ և ուսումնասիրություններ։
Փորձագետները նշում են՝ հրդեհների բնապահպանական ռիսկերը բավականին շատ են՝ օդային ավազանի աղտոտում, անտառային տարածքների ու կենսաբազմազանության վնասում, հողերի դեգրադացիա և այլն։
Ո՞ր հատվածներում էին բռնկվել մեծածավալ հրդեհները, ի՞նչ ազդեցություն կարող են գործել մարդու առողջության, էկոհամակարգի և կենսաբազմազանության վրա, և որո՞նք են հրդեհների առաջացման պատճառների մասին հիմնական վարկածները։
Մանրամասները՝ Regions TV-ի տեսանյութում։
