Դիվանագիտությունից՝ կամավորություն․ ինչպե՞ս ավստրիացի դեսպանը հասավ Գյումրի՝ «Էմիլի Արեգակ» կենտրոն | Region

Դիվանագիտությունից՝ կամավորություն․ ինչպե՞ս ավստրիացի դեսպանը հասավ Գյումրի՝ «Էմիլի Արեգակ» կենտրոն

Մարտ 28,2026 14:00

Յոհաննես Այգներն իրավաբանական գիտությունների դոկտոր է, 40 տարի աշխատել է Մոսկվայում, եղել է ՌԴ-ում Ավստրիայի դեսպանը։ Նախորդ տարի թոշակի է անցել, որոշել է զբաղվել կամավորական աշխատանքով։ «Armenian volunteer corp»-ի միջոցով ժամանել է Հայաստան և կամավորական աշխատանք է կատարում բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում։

Սա ավստրիացի դիվանագետի համար երեխաների հետ աշխատելու առաջին փորձն է, որը սկզբնական շրջանում բարդ է եղել։ Գյումրիում գործող կենտրոնում նա մասնակցում է տարբեր թերապիաների, աշխատանքներ տանում երեխաների հետ։

Յոհաննես Այգները Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ կամավորական աշխատանքին զուգահեռ շաբաթական երկու անգամ հայերենի ուսուցման դասընթացների է մասնակցում։ Նրա խոսքով առաջընթացը շատ չէ, քանի որ լեզուն շատ բարդ է, միևնույն ժամանակ նաև շատ հետաքրքիր։ Բացի իր մայրենի լեզվից, տիրապետում է անգլերենին, ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին, սերբերենին։ Հաջորդը լինելու է հայերենը։

Յոհաննես Այգները Մոսկվայում աշխատելու տարիներին հանդիպել է իր ապագա կնոջը։ Ունեն մեկ որդի և մեկ դուստր։ Որդին ևս եղել է Հայաստանում։

66-ամյա դիվանագետն ունի բազմաթիվ հոբբիներ, սիրում է տարբեր ուտեստներ պատրաստել, թատրոն գնալ, թենիս խաղալ, մասնակցել արշավների, հաճախում է ֆիթնես ակումբ։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ