Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք | Region

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Մարտ 28,2026 15:14

Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 14:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 45⁰․40⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նորություններ