Քանի՞ սերունդ դեռ պետք է ապրի տնակում․ ո՞րն է ելքը և ո՞վ է պատասխանատու | Region

Քանի՞ սերունդ դեռ պետք է ապրի տնակում․ ո՞րն է ելքը և ո՞վ է պատասխանատու

Ապրիլ 11,2026 17:30

Գյումրիում անօթևանության կարգավիճակ ունեցող ավելի քան 1200 ընտանիք կա, իսկ 1080 ընտանիք տարբեր պատճառներով է հայտնվել ժամանակավոր կացարաններում։ Նրանցից է նաև Անահիտ Հովհաննիսյանը, ով 35 տարի բնակվում է Գյումրու տնակային թաղամասերից մեկում։

Տիկին Անահիտը Regions TV-ի հետ զրույցում նշեց՝ տնակում ապրելն այլևս հնարավոր չէ, անձրևների ժամանակ դույլեր են դնում տան տարբեր հատվածներում։ Ամեն օր պայքարում են առնետների դեմ, որոնք ակտիվանում են հատկապես ամռանը։ Ասում է՝ ձեռք է բերել բազմաթիվ առողջական խնդիրներ, սակայն միջոցներ չունեն, որպեսզի բնակարան վարձակալեն։

Անահիտ Հովհաննիսյանի միակ հույսն ու ցանկությունն  այն է, որ իրենց գոնե սոցիալական բնակարան հատկացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ