Ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում հանրային տրամադրությունների վրա․ հարցումներ Ախուրյան համայնքում | Region

Ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում հանրային տրամադրությունների վրա․ հարցումներ Ախուրյան համայնքում

Մայիս 29,2026 18:00

Թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը տարածվում է արագ՝ ազդելով մարդկանց մտածելակերպի, վարքագծի և հանրային տրամադրությունների վրա։ Կեղծ լուրեր տարածողներն ունեն հատուկ թիրախային լսարան, և առավել ակտիվանում են ընտրական գործընթացների ժամանակ ու ճգնաժամային իրավիճակներում։

Թեմայի շուրջ Regions TV-ն հերթական հարցումներն է անցկացրել Շիրակի մարզում։ Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Արևիկ բնակավայրերում հարցվածներն ընդգծեցին, որ կեղծ լուրերի հեղինակների հիմնական նպատակը մարդկանց մոլորեցնելը, իրականությունից շեղելը և հասարակության մեջ անվստահության, խուճապի կամ պառակտման մթնոլորտ ստեղծելն է։ Նրանց համոզմամբ՝ ապատեղեկատվությունը հայաստանյան տեղեկատվական հարթակներ է ներթափանցում հիմնականում ՀՀ հարևան երկրներից։

Նորություններ