Ի՞նչ բովանդակությամբ լուրերն են անհանգստացնում բնակիչներին և որո՞նք են ֆեյքերի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները․ հարցում Ամասիա համայնքում
Կեղծ և կասկածելի տեղեկություններ տարածողները սովորաբար ուսումնասիրում են իրենց թիրախներին՝ փորձելով ազդել մարդկանց ընկալումների, կարծիքների և վարքագծի վրա։ Ապատեղեկատվությունն առավել ակտիվ տարածվում է ճգնաժամային իրավիճակներում, երբ մարդիկ ավելի զգայուն են և հակված են առանց ստուգելու տարածել տեղեկությունները։
Ի՞նչ բովանդակությամբ լուրերն են անհանգստացնում համայնքի բնակիչներին և որո՞նք են կեղծ լուրերի դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեթոդները։
Regions TV-ի հարցերին պատասխանել են Ամասիա համայնքի բնակիչները։
«Կեղծ լուրերի հեղինակների հիմնական նպատակը դիտումներ և հավանումներ հավաքելն է»,- նշում են հարցման մասնակիցները։
Նրանք անդրադարձել են նաև արհեստական բանականության զարգացման հետ կապված վտանգներին՝ ընդգծելով, որ իրենք ևս հաճախ դժվարանում են տարբերել արհեստական բանականությամբ ստեղծված լուսանկարներն ու տեսանյութերը իրականից։
