Գորիսյան ինքնատիպ պատշգամբների պատմությունն ու նշանակությունը
Հունիս 21,2024 21:01
Գորիսն առանձնանում է իր պատմական կենտրոնով, ինքնատիպ շենքերի ու պատշգամբների, կարմիր կտուրների և փայտե դարպասների առատությամբ:
Գորիսին հատուկ պատշգամբների պատմությունը հին է, որը տանում է դեպի 1880-ական թվականներ։ Երկաթից, քարից, փայտից կառուցված պատշգամբներն օգտագործվել և մինչ այսօր գործածվում են տարբեր նպատակներով։
Պատշգամբներից մեկն էլ հայտնի է նրանով, որ 1920թ.-ին այնտեղից իր խրոխտ ելույթներն է ունեցել Լեռնահայաստանի ազատամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհը։
Միլլանա Լալայան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)