Մարդիկ, որոնք կորցրել են հայրենի հողը, տունն ու ունեցվածքը, բայց անդառնալին մարդկային կորուստներն են
Նոյեմբեր 09,2023 20:21
Մասիս խոշորացված համայնքում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի մասն ապրում է վարձակալած տներում, ոմանք՝ կացարանների վերածված համայնքային կառույցներում, շատերին էլ մասիսցիները հյուրընկալել են իրենց տներում:
Սննդով, հագուստով, անկողնային որոշ պարագաներով օգնում են, սակայն դեռեւս կարիքները շատ են: Ոմանք ձեռքով են լվացք անում, սառնարան ու հեռուստացույց չունեն: Տարբեր խնդիրներ կան, որոնցից հիմնականը բնակարանայինն է:
Բոլորի պատմությունները տարբեր են, ապրումները՝ նույնը. կորցրել են ամեն ինչ՝ հայրենի հողը, տունն ու ունեցվածքը: Բայց անդառնալին մարդկային կորուստներն են:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
