Բենզինի պայթյունը խլեց 5 երեխաների և՛ հոր, և՛ մոր կյանքը. լրացավ նրանց մահվան 40 օրը
Վերջին 40 օրը Էլենի և Սվետլանայի կյանքի ամենածանր ու դաժան ժամանակաշրջանն էր, առավել ծանր, քան բլոկադայի 9 ամիսներն ու տարբեր տարիների պատերազմական օրերն էին:
Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացան նրանց ծնողները: Բռնի տեղահանված 5 երեխաները Հայաստան հասան մեկ այլ ընտանիքի օգնությամբ: Ամեն ինչ կորցրած, ծանր ապրումներ ունեցած երեխաներին հյուրընկալեցին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ Հովհաննիսյանների ընտանիքում: Տանտիրուհի Լուիզա Հովհաննիսյանը ստանձնել է երեխաներից մեկի՝ Էլեն Սարգսյանի խնամակալությունը: Ավագը՝ Սվետլանան, չափահաս է, իսկ մյուս 3 անչափահասներին որդեգրել է երեխաների հորաքույրը, որը բնակվում է Թուրքմենստանում:
Ամամոքելի ծանր վիշտ ապրած երեխաները նշում են՝ թեև դա շատ դժվար է, բայց փորձում են համակերպվել իրականության հետ, հարմարվել նոր միջավայրին ու կյանքում գտնել իրենց տեղը: