Բաքուն պատասխանում է Փաշինյանի՝ Ադղրբեջանի Սահմանադրության մասին հայտարարությանը
Նոյեմբեր 14,2024 21:42
Բաքվից արձագանքում են Փաշինյանին, նշելով՝ թե անհիմն են ՀՀ վարչապետի հայտարարությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X-ում արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որով Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի Սահմանադրությանը։
«Պարոն վարչապետ, ձեր պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ, անհիմն են և մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը»,-գրել է Հաջիզադեն։
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի Սահամանդրությանը, ասել է՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
