Բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը․ ԱՄՆ դեսպանը հանդիպել է Մակունցին | Region

Բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումը․ ԱՄՆ դեսպանը հանդիպել է Մակունցին

Դեկտեմբեր 11,2024 11:57

Վերջերս ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն իր հայրենի նահանգում էր՝ Կալիֆորնիայում, որտեղ շփումներ ունեցավ հայկական սփյուռքի հետ․ մասնակցեց Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսարանի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, եղավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի թանգարանում, հայկական թանգարաններում, հանդիպեց Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, կարծիքներ փոխանակեց Լոս Անջելեսի քաղաքային պաշտոնյաների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի» և «Գլոբալարմի» ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը։

Նորություններ