Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարում
Հունվար 06,2025 12:12
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 44-րդ ռակետն Ավստրալիայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6-3, 7-5 հաշվով պայքարից դուրս է թողել Սյու Վանին (Չինաստան, 108-րդ ռակետ)։ 22-ամյա թենիսիստուհին մրցակցին պարտության է մատնել 1 ժամ 35 րոպեում։
Ավանեսյանը երկրորդ փուլում հանդիպելու է Գրետ Մինենին (Բելգիա, 94-րդ ռակետ)։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
