Մոտ ժամանակներս հստակություն կլինի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների շրջանակի հարցում․ՀՖՖ | Region

Մոտ ժամանակներս հստակություն կլինի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների շրջանակի հարցում․ՀՖՖ

Հունվար 31,2025 16:19

Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը։  Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Նորություններ